Тертерян Айказ
?

Статус: В поиске

Заявка № 2156368 от 01.11.2012

Известные данные о человеке:

Год рождения:

География: Греция;

Давность поиска:

Я ВЛАДЕЮ ИНФОРМАЦИЕЙ О ДАННОМ ЧЕЛОВЕКЕ Я ТОЖЕ ИЩУ ЭТОГО ЧЕЛОВЕКА
История:

Սիրելիներս,ես ցանկանում եմ գտնել հայրիկիս հորաքրոջ ընտանիքին,ովքեր ապրում են Հունաստանում,հավանաբար Սալոնիկում և Սամոս կղզում:Հորաքրոջ անունը Մարիամ էր,ամուսնու անունը' Խորեն,ունեին 3 որդի' Հայկազ,Հարութ և Ռուբեն,բայց ցավոք նրանցից կենդանի է միայն Հայկազը,իսկ մյուս 2-ը դեռ 60-70 թվականներին մահացել են դժբախտ պատահարներից:Հայկազը ամուսնացել էր և ուներ մեկ աղջիկ' Մարիամը:Երբ դեռ պապիկս կենդանի է եղել նրանք նամակագրական կապի մեջ են եղել,քանի որ այն տարիներին մեծ խնդիր էր արտասահման գնալը,կամ այնտեղից գալը:Պապիկիս մահից հետո այդ նամակագրությունը շարունակվել է միչև 80-ականների սկիզբը որից հետո այդ կապն ընդհատվեց:Հիմա հայրիկս նույնպես կենդանի չէ,սակայն նրա ու պապիկիս հիշատակները վառ պահելու համար շատ-շատ ուզում եմ գտնել նրանց և վերականգնել մեր բարեկամությունը:Գիտեմ նաև,որ այն ժամանակ նրանք ունեին արծաթյա զարդերի խանութ,զբաղվում էին առևտրով:Ցավոք,ավելին ոչինչ չգիտեմ նրանց մասին,բայց հուսով եմ,որ ձեր ջանքերի շնորհիվ կկարողանամ գտնել նրանց:Ասեմ,որ պապիկս Ղարսեցի էր և միլիոնավոր հայերի նման նա էլ դարձել էր գաղթական և հարազատներին գտնելու հույսը նրան ստիպել էր դեգերել օտար ափերով:Իր մեծ ընտանիքից տարիների փնտրտուքներից հետո պապիկս կարողացավ Հունաստանում գտնել միայն Մարիամ քրոջը:Որոշ ժամանակ անց իմանալով,որ Ռումինիայում նույնպես բազմաթիվ հայ գաղթականներ կան պապիկս տեղափոխվում է այնտեղ սակայն իր ընտանիքից ոչ մեկին այնտեղ չի գտնում:Հենց այնտեղ էլ պապիկս հաստատվում է,ամուսնանում և ունենում 2 որդի' հայրս' Անդրանիկը և հորեղբայրս' Հարությունը: 1946 թվականին,պատերազմից հետո պապիկս թողնելով այնտեղ մի ողջ կարողություն մեծ հավատով վերադառնում է հայրենիք և մի քանի օր հետո նույնքան էլ մեծ հիասթափություն ապրում տեսնեոլվ խորհրդային երկրի դաժան օրենքները Կարճ ժամանակ անց քաղցից մահանում է հորեղբայրս:Միայն քրոջը կրկին տեսնելու հույսն է նրան ուժ տալիս ապրելու:Ցավոք,պապիկս կյանքից հեռացավ կարոտն աչքերում ու սրտում:Ես չեմ տեսել պապիկիս,բայց միշտ ցանկացել եմ իրականացնել նրա իղձը:

я хочу найти семью тети моего отца, которая живет на Салониках на острове Самос. Тетю звали Мариам, мужа, Хорен. У них было 3 сына, Айказ, Арут и Рубен, но в живых остался только Айказ, а остальные двое погибли в разных авариях в 60-70ых. Айказ был женат и у него была одна дочь, Мариам. Когда мой дедушка был жив, они писали письма друг другу. После смерти дедушки связь поддерживалась до 80ых годов, после чего связь прервалась. Сейчас моего отца тоже нет в живых, но я хочу найти и восстановить родственную связь. Я знаю, что то время у них был магазин ювелирных изделий из серебра, они занимались торговлей. Мой дедушка был из города Карс и, стал беженцем. После долгих поисков из всей своей большой семьи он смог найти только свою сестру Мариам в Греции. Мой дедушка женился в Румынии. У него было 2 сына, мой отец, Андраник и мой дядя, Арутюн. В 1946 году, после войны, мой дедушка вернулся в свою. Спустя короткое время, мой дядя скончался от рака.

Вернуться к результатам поиска

Хотите узнать, кто ищет этого человека?

Только зарегистрированные пользователи могут видеть автора заявки на поиск. Регистрация не отнимет у вас много времени, это бесплатно и займет всего минуту.

зарегистрироваться

ВНИМАНИЕ

Подтверждение

Этот Сайт использует файлы cookies для более удобной работы пользователей с ним. Продолжая любое дальнейшее использование Сайта и/или сервисов Сайта, Вы соглашаетесь с этим. Более подробная информация доступна в «Политике конфиденциальности»
 
СОГЛАСЕН