ՈՐՈՆՄԱՆ ՀԱՅՏ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ  
  ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ 15 ՐՈՊԵՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԳՏՆՎՈՒՄ Է
 
  Եթե Դուք ուզում գտնել որևէ մեկին, պետք է գրանցեք Ձեր հայտը: Ձեր հայտի համարը չիմանալու դեպքում խմբագրությունը չի կարող ո´չ որոնումներ սկսել, ո´չ կցել նրանց, ովքեր մեզ օգնում են որոնումներ իրականացնելիս, ո´չ պատասխանել Ձեր հարցերին, ո´չ հրավիրել Ձեզ նկարահանումների, ո´չ հայտնել Ձեզ նորություններ Ձեզ համար (որոնք, հնարավոր է, արդեն կան, քանի որ նրանք, ում Դուք փնտրում եք, հնարավոր է, նույնպես փնտրում են Ձեզ).

Հիշեք` խմբագրության կողմից նշանակվող որոնումների առաջնահերթությունը կախված է այն բանից, թե ինչպես կլրացնեք Ձեր հայտը: Յուրաքանչյուր մանրուք կարող է որոշիչ դառնել.

Ահա միայն մի քանի գործոններ, որոնք կօգնեն արագացնել որոնումը:

  Ձեզ հետ անընդհատ կապ ունենալու հնարավորություն (կոնտակտային տվյալների ամբողջականություն);
Հայտը լրացնել ճշգրիտ (յուրաքանչյուր սխալը կարող է բերել նրան, որ որոնումը ձգձգվի);
Ինֆորմացիայի ամբողջականություն (յուրաքանչյուր մանրուք կարող է որոշիչ դառնալ);
Ձեր պատրաստակամությունը մասնակցել նկարահանումներին.;
Նկարների առկայություն.

  Մնացածը Դուք կիմանաք հայտը լրացնելիս.

Հայտի գրանցումից հետո, երբ կդիմեք խմբագրությանը, անպայման նշեք դրա համարը.

Եվ մի´ մոռացեք, երեք ամիսը մեկ անգամ հաստատել, որ Ձեր հայտը նախկինի պես ուժի մեջ է. առանց դրա որոնումները կարող են դադարեցվել.
ԱՅՍՊԻՍՈՎ...
 
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
 
  Մոսկվայում «Սպասիր ինձ» ծրագրի գլխավոր խմբագրություն.

Վլադիմիր Ումնով, ՎԻԴ հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ


Հայաստանի Առաջին ալիքում ծրագրի պատասխանատուներ.

Ռուբեն Թումանյան՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռուստատեսային արտադրական ծառայության ղեկավար

Շուշան Մելիքսեթյան՝ «Սպասիր ինձ» Հայաստանյան ծրագրի պատասխանատու խմբագիր
ՍՊԱՍԻՐ ԻՆՁ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
ՎԻԴ հեռուստաընկերության և Հայաստանի առաջին ալիքի համատեղ արտադրանքը հանդիսացող «Սպասիր ինձ» ծրագրի Հայաստանի հեռուստադիտողների համար հատուկ թողարկման պրեմիերան կայացավ 2012 թվականի փետրվարի 25-ին.

Փաստորեն, «Սպասիր ինձ» ծրագրին Հայաստանից դիմողների թիվը անմիջապես աճեց 8 անգամ: Միաժամանակ կտրուկ աճեց նամակների քանակը կոնկրետ Հայաստանում որոնումների վերաբերյալ, որոնք խմբագրությունը ստանում է գրեթե ողջ աշխարհից.

Երևանում ստեղծված «Սպասիր ինձ»-ի նոր տաղավարի մասին խոսվեց և՜ Հայաստանում, և՜ դրա սահմաններից դուրս: Շնորհիվ նրա, որ հաղորդումը կարելի է դիտել նաև ինտերնետով` յուրաքանչյուր շաբաթ Հայաստանում հեռարձակվող հաղորդման արձագանքները գալիս են երկրագնդի բոլոր անկյուններից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հունաստանից, Գերմանիայից և այլն.

Յուրաքանչյուր թողարկմանը մենք տեսնում ենք, թե ինչպես մարդիկ, ովքեր դեռ վերջերս եկել էին երևանյան տաղավար` փնտրելու իրենց մտերիմներին, գտնում են նրանց ողջ աշխարհով.

Երկար և մանրակրկիտ ընտրությունից հետո «Սպասիր ինձ» ծրագրի հաղորդավարներ դարձան թատրոնի և կինոյի հայտնի դերասան Տիգրան Ներսիսյանը և հանդիսատեսի կողմից սիրված հեռուստահաղորդավարուհի Աննա Ավանեսյանը.

Երևանի տաղավարում «Սպասիր ինձ» ծրագրին մասնակցելու հրավեր ստանալու համար նախ և առաջ անհրաժեշտ է այս կայքում հայտ լրացնել` որոնելու համար նրանց, ում կուզեիք գտնել: Անմիջապես այդ հայտի լրացման ընթացքում հարց կտրվի` կուզեի՞ք արդյոք մասնակցել ծրագրի նկարահանումներին և կոնկրետ ո՞ր տաղավարում: Հայտը լրացվելուց և գրանցվելուց հետո Ձեզ կզանգահարեն մեր խմբագիրները և կհամաձայնեցնեն Ձեզ հետ նկարահանման համար Ձեզ հարմար ժամանակը.
ԻՆՉՊԵ՞Ս ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ
ԻՆՉՊԵՍ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ
Եթե Դուք ճանաչել եք նրանց, ում՝ նրանց հարազատների ու մտերիմների հետ միասին, փնտրում է «Սպասիր ինձ» ծրագիրը, ուղղարկե´ք Ձեր հաղորդագրությունը հաղորդաշարի խմբագրությանը
ուղիղ այստեղից
  Եթե Դուք հնարավորություն ունեք օգնել մեզ որոնել մարդկանց Հայաստանում կամ աշխարհի ցանկացած այլ երկրի տարածքում, թողե´ք Ձեր առաջարկությունը
այստեղ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երևանում «Սպասիր ինձ» ծրագրի մոտակա նկարահանումը տեղի կունենա հունիսի վերջին: Եթե Դուք ցանկանում եք մասնակցել այդ նկարահանմանը, գրե´ք խմբագրությանը (նայել «Կոնտակտային տվյալներ» բաժինը)
  ՈՐՈՆՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ  
   
  «Սպասիր ինձ» ծրագիրը իրականացնում է որոնումներ ամբողջ աշխարհում և օգնում է վերամիավորել մարդկանց, ովքեր բաժանվել են ամենատարբեր հանգամանքների բերումով` սկսած պատերազմներից, երկրաշարժերից, ջրհեղեղներից և հեղափոխություններից, վերջացրած սիրո, հավատարմության, սերունդների միջև բախումների, հին ընկերության և հարազատ արյան կանչի մասին առօրյա կենցաղային պատմություններով…

«Սպասիր ինձ» ծրագրին յուրաքանչյուր 3 րոպեի ընթացքում գալիս է որոնման նոր խնդրանք, յուրաքանչյուր 7 րպեում` տեղեկություն փնտրվողներից որևէ մեկի մասին, յուրաքանչյուր 15-17 րոպեում` ինչ-որ մեկը գտնվում է.
 
 
  «Սպասիր ինձ» ծրագիրը ցուցադրվում է ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքով յուրաքանչյուր շաբաթ՝ սկսած 1999 թվականից: Այդ ընթացքում ծրագրի հիմնական թողարկումներին ավելացել են լրացուցիչ` ամեն շաբաթվա թողարկումները Ուկրաինայում («Ինտեր» հեռուստաալիք), Բելոռուսում (ՕՆՏ հեռուստաալիք), Մոլդովայում («Պրայմ» հեռուստաալիք), Հայաստանում (Հայաստանի առաջին ալիք)` հատուկ այս երկրների հեռուստադիտողների համար: Ներկա պահին բանակցություններ են տարվում նաև մի շարք այլ երկրների հետ` ծրագրի ազգային տարբերակների ստեղծման ուղղությամբ. աստիճանաբար մարդկանց փոխորոնման ծառայությունը դառնում է իսկապես համաշխարհային: Աշխարհում մնացել են 2 երկրներ, որտեղ «Սպասիր ինձ» ծրագիրը դեռ ոչ ոքի չի փնտրում՝ Անգիգուա և Կանաչ հրվանդանի կղզիներ.  
   
  Այս տարիների ընթացքում ստացվել է ավելի քան 2 000 000 օգնության խնդրանքով նամակներ ու դիմումներ, և գտնվել է մոտ 140 000 մարդ աշխարհի ավելի քան 50 երկրներում.

Պարբերական հեռուստակամուրջները կապում են «Սպասիր ինձ» ծրագրի Մոսկվայի տաղավարը Կիևի, Մինսկի, Երևանի, Քիշնևի, Լոնդոնի, Սան-Պաուլուի, ինչպես նաև` Փարիզի, Ստամբուլի, Մելբուրնի, Բուենոս-Այրեսի, Տիրանայի, Ալմա-Ատայի, Մադրիդի, Մոնտեվիդեոյի և Պեկինի տաղավարների հետ: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության Առաջին ալիքի հետ (CCTV) նման հեռուստակամուրջի հեռարձակումից հետո կարելի է ասել, որ «Սպասիր ինձ» ծրագիրը տեսել է արդեն երկրագնդի յուրաքանչյուր հինգերորդ մարդը.